Վեյկ-ան-Զեեւ մրցաշարում հինգերորդ տուրում Արոնյանից կրած պարտությունից հետ Պետեր Լեկոն մոբիլիզացրեց ուժերն ու փորձեց ճակատամարտ տալ մրցաշարի միանձնյա առաջատար Մագնուս Կառլսենին, սակայն տեւական ընթացք ունեցած դիմակայությունն ի վերջո ավարտվեց ոչ-ոքի: Սա հնարավորություն տվեց Վիշվանաթան Անանդին հասնել նորվեգացուն ու մրցաշարում հաստատել երկիշխանություն, քանի որ Լուկ վան Վելին աշխարհի չեմպիոնի հետ պայքարում չկարողացավ խուսափել պարտությունից: Հաո Վանգի հետ պայքարում սեւ խաղաքարեր ունեցող Հիկարու Նակամուրան գերազանցեց մրցակցին: Վեց տուրից հետո նրա ակտիվում է 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի եւ Սերգեյ Կարյակինը, ով Լեւոն Արոնյանի հետ խաղում սպիտակ ֆիգուրներով կարողացավ հասնել ոչ-ոքի արդյունքի: Մեր գրոսմայստերի ունեցած միավորների քանակը չորսն է: Նույնքան միավոր է վաստակել եւ Պենտալա Հարիկրիշնան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ